Рубрика: English 6

English

Complete the sentences with the forms of to be in the present simple (am, is, are).

  1. I am at home.
  2. She is not at home in the morning.
  3. We are in the park.
  4. This is my new laptop.
  5. Our friends is on their summer holidays.
  6. Uncle George is a good football player.
  7. The dog is under the table.
  8. He is very funny.
  9. The shoes are white.
  10. You are right.
  11. Susan is good at tennis.
  12. They are in the house.
  13. His T-shirts are cool.
  14. My sister is a good swimmer.
  15. She is in Italy.

Advertisementsabout:blankREPORT THIS AD

Change the verb into the correct form:

1. London is in England.
2. The summer is hot.
3. She drives very well.
4. They open the store at 8:00.
5. Linda is a very pretty girl.
6. I have several jobs.
7. Water boils at 100 degrees.
8. Water freezes at 0 degrees.
9. My sister (speak) English.
10. He (have) a big apartment.
11. A triangle (have) three corners.
12. My birthday (be) in June.
13. Books (have) pages.
14. Dogs (be) good friends.
15. I (work) hard.

Listening

At the library – giving personal information
Listen to the conversation and do the exercises to practise and improve your listening skills.

Рубрика: Без рубрики, Մայրենի-6

Մայրենի

  1. Կարդալ առակը:
  2. Մեկնաբանել երջանկության` առակում բացահայտված գաղտնիքը: Իմաստունը սովորեցրեց պատանուն գնահատել շրջակա գեղեցկությունը, բայց դրա հետ մեկտեղ չմոռանալ այն ամենի մասին, ինչ կարևոր է :
  3. Իմ համար երջանկությունը՝ իմ ընտանիքն է: Երջանկություն է, երբ ամեն ինչ լավ է ու խաղաղ:😊
  4. Վերնագրել առակը:Երջանկության գաղտնիքը
  5. Դուրս գրել անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրել։
  6. ապարանք- պալատ
  7. մագաղաթ -Կենդանիների (առավելապես հորթի, այծի ևն) հատուկ եղանակով մշակվող մորթի, որ գործածվում է գրելու համար՝ որպես թուղթ:
  8. Դուրս գրել ընդգծված բառերն ու բառարանի օգնությամբ գտնել դրանց հոմանիշները:
  9. չքնաղ— չնաշխարհիկ, անզուգական, մոգական,
  10. անապատով -Տափաստան, բացաստան
  11. փնտրում էր— որոնել
  12. բացահայտելու- պարզաբանել, պարզել, մեկնել, մեկնաբանել, լուսաբանել
  13. շրջել- քայլել սբոսնել
  14. ստեղծել —Շինել, կերտել, պատրաստել,
  15. շքեղ — Պերճ, փառահեղ, հոյակապ
  16. վստահել-վստահանալ, հուսալ, հավատ
  17. խորհուրդը Միտք, գաղափար

Մի առևտրական իր որդուն ուղարկում է իմաստունի մոտ՝ իմանալու երջանկության գաղտնիքը: Պատանին քառասուն օր գնում է անապատով և վերջապես մոտենում է մի չքնաղ ապարանքի, որը կանգնած էր լեռների բարձունքին: Այդտեղ էր ապրում իմաստունը, որին նա փնտրում էր: Սակայն հակառակ իր սպասումների՝ մենակյաց իմաստունի բնակավայրի փոխարեն պատանին հայտնվեց մի դահլիճում, որտեղ կյանքը եռում էր: Առևտրականները մտնում և դուրս էին գալիս, անկյունում զրուցում էին մարդիկ, մի ոչ մեծ նվագախումբ նվագում էր անուշ մեղեդիներ, բացված էր սեղան՝ ամենանրբահամ ուտեստներով: Իմաստունը զրուցում էր տարբեր մարդկանց հետ, այդ պատճառով պատանին ստիպված եղավ սպասել իր հերթին գրեթե երկու ժամ: Երբ պատանին հայտնեց այցելության նպատակը, իմաստունը ուշադիր լսեց, հետո պատասխանեց, որ հիմա ժամանակ չունի նրան բացահայտելու երջանկության գաղտնիքը, բայց կարող է առաջարկել նրան զբոսնել իր պալատում և նորից մոտենալ իրեն երկու ժամից:

-Միայն ուզում եմ քեզ մի բան խնդրել,- ավելացրեց իմաստունը՝ պատանուն մեկնելով մի գդալ, որի մեջ լցրեց երկու կաթիլ յուղ,- զբոսանքի ամբողջ ընթացքում գդալը պետք է պահես այնպես, որ յուղը չթափվի:

Պատանին սկսեց շրջել պալատում, իջնել և բարձրանալ աստիճաններով՝ աչքը չկտրելով գդալից: Երկու ժամ անց նա վերադարձավ իմաստունի մոտ:

-Դե ինչ,- հարցրեց նա,- դու տեսա՞ր պարսկական գորգերը իմ ճաշասենյակում, տեսա՞ր այն հրաշք այգին, որն իմ գլխավոր այգեպանը ստեղծել է տասը տարվա ընթացքում, և հիանալի մագաղաթները իմ գրադարանում:
Պատանին շփոթվեց: Նա ստիպված էր խոստովանել, որ ոչինչ չի տեսել: Նրա միակ մտածմունքը եղել էր այն, որ չթափի յուղի կաթիլը, որն իրեն վստահել էր իմաստունը:

-Դե ուրեմն, վերադարձիր և ծանոթացիր իմ ապարանքի հրաշքների հետ,- ասաց նրան իմաստունը,- չի կարելի վստահել այն մարդուն, որի տանը դու ծանոթ չես:

Պատանին վերցրեց գդալը և նորից գնաց զբոսնելու պալատում, բալց այս անգամ նա ուշադրություն դարձրեց պատերին կախված արվեստի գործերին: Նա տեսավ ամենանուրբ ծաղիկները և շքեղ այգիները՝ շրջապատված լեռներով, նա հիացավ այն նրբաճաշակությամբ, որով արվեստի գործերը տեղադրված էին հենց այնտեղ, որտեղ պետք էր: Վերադառնալով իմաստունի մոտ՝ նա մանրամասն նկարագրեց այն ամենը, ինչ տեսել էր.

– Իսկ որտե՞ղ է յուղը, որ ես քեզ էի վստահել,- հարցրեց իմաստունը, և պատանին, նայելով գդալին, հասկացավ, որ յուղը թափվել է :

– Ահա դա է այն միակ խորհուրդը, որը կարող եմ ես քեզ տալ. երջանկության գաղտնիքը այն բանի մեջ է, որ կարողանաս տեսնել աշխարհի բոլոր հրաշքները, բայց միևնույն ժամանակ չմոռանաս հոգ տանել այն երկու կաթիլ յուղի մասին, որոնք գտնվում են քո գդալի մեջ:

meri.sargsyan@mskh.am

  • Բլոգում կբացես Մայրենի-6 բաժին, որտեղ սրանից հետո կտեղադրես մայրենիից դասերդ ու աշխատանքներդ:
  • Կներկայացնես բլոգում քո մասին պատմող շարադրանք 5-6 նախադասության սահմաններում:
  • Կշարադրես մտքերդ երջանկության մասին: