Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիակա

  1. Կատարե՛ք կոտորակների բաժանում
    • 45/3 : 14/5=225/42=75/14
    • 121/63 : 11/9=1089/93=11/7
    • 30/2 : 13/36=1080/26 =540/13
  2. Կատարե՛ք բաժանում
    • 3 : 4/5= 15/4
    • 12 : 48/17=204/48=51/12
    • 33 : 22/19=627/22
  3. Կատարե՛ք բաժանում
    • 9/23 : 3 =9/69=3/23
    • 46/51 : 92=46/92= 1/2
    • 144/7 : 60=144/420 =36/105
  4. Աստղանիշի փոխարեն ի՞նչ թիվ գրելու դեպքում կստացվի հավասարություն
    • 25/6 x * = 30/16
    • 45/16 = 15/44 x *
    • 72/35 x *= 32/85
  5. Գտե՛ք այն թիվը, որի ՝
    • 5/9 մասը հավասար է 2/3-ի
    • 7/3 մասը հավասար է 125/91-ի
  6. Կատարե՛ք գործողությունները.
    • 10/3 : 15/4 + ( 3/7 + 13/35) x 21/2 =
    • (25/3 + 7/2 — 16/15) x 3/4 + 8/7 : 3/14=
Рубрика: Հայրենագիտություն

ՀԱՅՈՑ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԸ. Վան, Արմավիր

  • 1.Ինչ անուններով է հայտնի եղել Վան մայրաքաղաքը:
  • Վան քաղաքը հայտնի է նաև Տուշպա և Տոսպ անվանումներով: Երվանդունիների օրոք, Վանը արքայանիստ քաղաքը էր և որոշ ժամանակ կրում էր Երվանդավան անունը։
  • 2.Որ է հիմնադրել Վան և Արմավիր մայրաքաղաքները:
  • Վանը հիմնադրել է Սարդուրի I արքան Ք. ա. 9-րդ դարի երկրորդ կեսին: Իսկ Արմավիրի հիմնադրումն ու անվան ծագումը Մովսես Խորենացին կապում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսի անվան հետ։
  • 3.Ներկայումս որտեղ է գտնվում Վան և Արմավիր մայրաքաղները, նշեք քարտեզի վրա և տեղադրեք բլոգում:

Ներկայումս Վանը գավառական ոչ մեծ քաղաք է և գտնվում է ներկայիս Թուրքիայի տարածքում։ Արմավիրմայրաքաղաքն այժմ չկա։ ՀՀ Արմավիրի մարզի Հայկավան գյուղի մոտ մի մեծ բլուր կա, որի գագաթին պա­րիսպների, պալատների, տա­ճարների և այլ շինությունների հետքեր կան։ Դրանք պատմական Հայաստանի Արմավիր քաղաքի պե­ղումների ժամանակ են գտնվել:

Рубрика: Ռուսերեն

Дом моей мечты

Мой дом мечты выглядел бы так…… (Моя комната) я бы в моей комнате хотела бы много много гирлянд, уголок красоты и много много растений .

(Кухня) я бы сделала почти всю кухню белую и всё было бы красиво разложено в полочках.

(Мой балкон) я бы опять же поставила много растений, красивые лампочки и 🛋 диван 🛋 .

И самое главное, что в моем доме царила ба доброта, чистота и уют.

Рубрика: Մայրենի լեզու

Եղեգնուհի

Մինուճար-միակ

եղեգն-բույս

չբանացրած -չօգտագործված

աղախին -վազու տնային աշխքտող կին

նաժիշտ — աղախին

1. Հավատաց արդյո՞ք թագավորը բոշայի ասածին:

2. Ինչպե՞ս ծնվեց Եղեգնուհին:

3. Ո՞րն է բոշայի գեղեցկանալու գաղտնիքը:

Рубрика: Без рубрики

Մաթեմատիկա

  1. Կոտորակները բերե՛ք ընդհանուրq հայտարարի

7/12, 9/4, 1/3 = 7/12, 27/12, 4/12
4/5, 11/10, 7/15= 24/30, 33/30, 14/30
9/14, 25/21 և 1/28= 54/84, 100/84, 3/84
1/6, 11/30 և 111/18= 15/90, 33/90, 555/90

  1. .Գումարե՛ք կոտորակները
    • 8/35+9/35= 17/35
    • 38/93+16/93+105/93= 159/93
    • 5/72+5/6=65/72
    • 1/12 + 5/8=42/24
  2. Բազմապատկե՛ք կոտորակները
    • 4/5 x 7/8= 32/40×35/40
    • 1 x 12/47=12/47
    • 18/5 x 2/3=37/15
    • 14/9 x 3/4=42/36
  3. Համեմատե՛ք կոտորակները
    • 14/8 > 5/14
    • 4/7<8/7
    • 1 < 8/7
    • 15/17 <14/7
  4. Ուղղանկյան լայնությունը 7/2 սմ է, իսկ երկարությունը լայնությունից 5 անգամ մեծ է: Գտե՛ք ուղղանկյան պարագիծը և մակերեսը:

7/2•5= 35/2

7/2•2+35/2•2= 84/2

7/2•35/2=245/2

Рубрика: Без рубрики

Easter

Easter is a holiday that is celebrated every spring. Among Christians, it is a celebration of Jesus Christ being raised from the dead. Christians believe that it is the most important day of the year. Some people who are not Christians celebrate Easter as the beginning of spring.

In the United States Easter is celebrated in many different ways.

Children often get a visit from the Easter Bunny and receive an Easter basket filled with candy, chocolates, toys, and more. Many children participate in Easter Egg hunts. During an Easter Egg Hunt, children search for hidden eggs with candies, toys, or money inside.

Рубрика: Без рубрики

Իմ ստեղծած քաղաքը

Եթե ես ունենայի իմ քաղաքը, ապա ամեն ինչ կդարձնեի անվճար : Օրինակ երեխաների խանութները կամ շորերի խանութները և անպայման ուտելիքների խանութներ: Բայց փոխարենը, պետք է նաև բնակիչները անվճար աշխատեին: Կկառուցեի շատ կանաչապատ այգիներ և մանկական տեղեր: Շաբաթ և կիրակի բոլորը կհանգստանան, իսկ մնացած օրերը կաշխատեն: Իմ քաղաքը կանվանեմ Երազանքի քաղաք:

Рубрика: Անգլերեն

English

It was a nice place with the green trees near the river. The boys are playing football in the yard. They spoke much about modern literature and art. I have idea of going for walk as far as a station. Shall we go to London by train or by bus.

Рубрика: Без рубрики

Մաթեմատիկա

Թեմա՝ Կոտորակների հանում

1.Կատարե՛ք կոտորակների հանում:
⦁ 13/5 – 9/5=4/5
⦁ 9/11 — 2/11=7/11
⦁ 1-3/5=2/5
⦁ 18/4- 7/4=11/4
2.Ուղղանկյան երկարությունը 17/3 սմ է, իսկ լայնությունը՝ 14/3: Քանի՞ սանտիմետով է ուղղանկյան երկարությունը մեծ նրա լայնությունից: 17/3-14/3 =3/3=1 սմ

3.Ի՞նչ կոտորակ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն:
⦁ 1/9 + 4/9= 5/9
⦁ 18/23 + 6/23 = 24/23
4.ABC եռանկյան AB կողմի երկարությունը 19/16 սմ է, BC կողմը նրանից կարճ է ¼ սմ-ով, CA կողմը BC-ից կարճ է 3/8 սմ-ով: Որքա՞ն է CA կողմի երկարությունը:

BC = 19/16-1/4=15/16

CA = 15/16-3/8 =9/16

5.Կատարե՛ք կոտորակների հանում:
⦁ ½ — 1/3=1/6

⦁ ½ — ¼=2/4-1/4=1/4

⦁ 2/3 – ¼=3/12

⦁ 3/5– 2/7=11/35

⦁ 7/12 – 5/18=11/36

⦁ 6/5 – 11/15 = 7/15

6.Հաշվե՛ք


1-1/3=3/3-1/3=2/3

1- 4/9=9/9-4/9=5/9

1 – 11/16=16/16-11/16=5/16

1- 29/45=45/45-29/45=16/45



7.Գտե՛ք որևէ երկու կոտորակ, որոնց տարբերությունը լինի՝

  • 1/4=3/4-2/4
  • 3/5=1-2/5
  • 2/7=4/7-2/7

Рубрика: Без рубрики

Հնարագետ ջուլհակը մաս 3

Այս պատասխանն ստանալուց հետո թագավորը գնաց։ Շատ չանցավ՝ ջուլհակի մոտ եկան թագավորի գիտնական նազիր-վեզիրները։

«Ահա՛ եկան թագավորի սագերը, իրա՛վ որ լավ փետրելու թռչուններ են»,— ասաց ջուլհակը ինքն իրան։

Թագավորը տուն գնալով սաստիկ բարկացել էր գիտնականների վրա և սպառնացել էր, որ եթե գոնե մի մարդ չգտնեն, որ դերվիշին պատասխան տա, նրանց բոլորին էլ կաքսորե։ Այսպես նեղի գալով՝ որոշեցին դիմել հնարագետ ջուլհակին, որի համբավը նրանցից մեկը լսել էր։

— Վարպե՛տ եղբայր, կարող չե՞ս արդյոք մի պատասխան տալ մեր տարօրինակ հյուրին, որ ժողովրդի վրա սարսափ է տարածել,— ասացին գիտնականները և պատմեցին դերվիշի դեպքը, որ արդեն հայտնի էր ջուլհակին։

— Ինչո՞ւ չէ… կարող եմ… բայց մեծ ծախք կպահանջվի դրա համար։ Պետք է ձեռք բերել մի կախարդական գավազան, մի անմահական սխտոր և մի ոսկի ձու ածող հավ։

Գիտնականները մնացին ապշած։

— Դրա ծախքը մե՛նք կվճարենք,— ասացին նրանք ուշքի գալով,— միայն՝ մենք չենք կարող գտնել այդ բաները, ինչ որ դու ես ասում։

— Երեք բան է իմ ուզածը, և ես ի՛նքս կգտնեմ, միայն՝ ամեն բանի համար մի գլխարկ լիքը ոսկի է պետք։ Դուք երեք հոգի եք, ամենքդ ձեր գլխարկովը մեկ ոսկի կբերեք, ես էլ կգամ դերվիշին պատասխան կտամ։

Գիտնականները ճարահատած համաձայնեցին։ Գնացին երեք գլխարկ ոսկի բերին, տվին ջուլհակին։ Այսպես փետրելով նրանց, ինչպես պատվիրել էր թագավորը, վեր կացավ առավ իր հոնի գավազանը, մի գլուխ հոտած սխտոր, ոտի մեկը կոտրած մի հավ, և գնաց սարսափ տարածող դերվիշի մոտ։

Հավաքվեցին բոլոր քաղաքացիք, ներկա էր և թագավորը՝ իր բոլոր իշխաններով։

Ջուլհակը չխոսեց դերվիշի հետ. նա լուռումունջ իր գավազանի ծայրով մի խոր ակոս քաշեց շրջանի մեջտեղով ծայրե ի ծայր և այսպիսով դերվիշի շրջանը երկու հավասար մասի բաժանեց և նստեց նրա դեմ հանդիման։

Դերվիշը երկար մտածեց, գլուխը թափ տվավ. վերջը մի գլուխ սոխ հանեց, դրավ առջևը։

Ջուլհակը, առանց երկար մտածելու, իսկույն իր սխտորը հանեց, դրավ իր առջևը։ Բարկացավ դերվիշը և իր ջեբից հանեց մի բուռ կորեկ և շաղ տվավ ամբողջ շրջանի մեջ։

Ջուլհակը փեշի տակից հանեց իր հավը, որ իսկույն կտկտալով կերավ բոլոր կորեկը։

Դերվիշն էլ մինչև վերջը չսպասեց, իսկույն վեր կացավ և մռմռալով հեռացավ-գնաց…

Թագավորը մոտեցավ ջուլհակին և խնդրեց, որ բացատրե այդ հանելուկի նշանակությունը։

— Ո՛ղջ լինի թագավորը,— ասաց ջուլհակը։— Այս մարդը մի խելագար դերվիշ է։ Երևակայել է, որ ինքը մի շատ զորեղ իմաստուն մարդ է և կարող է մեր ամբողջ աշխարհքին տիրել։ Իր քաշած շրջանով ուզում էր մեզ հասկացնել, թե իրա՛նն է բոլոր մեր երկիրը։ Ես չուզեցա հասկացնել նրան, որ այդ խելագարություն է, այլ՝ կես արի մեջտեղից, որով ուզեցա ասել՝ թե կեսն էլ իմն է։ Նա բարկացավ և իր սոխով ինձ պատերազմ հայտնեց կամ ուզեց ասել՝ մեր մեջ դառնություն կծագի, կռիվ կլինի։ Ես էլ իմ սխտորով հասկացրի նրան, որ ես փախչող չեմ, թեկուզ կռվից էլ վատթար բան պատահի։ Նա կորեկով ինձ սպառնաց, որ իր զորքերն անհամար են։ Ես էլ իմ հավով ցույց տվի, որ ահա՛ այսպես կջարդեմ ես քո անհամար զորքը։ Դրա վրա նա տեսավ, որ է՛լ չի կարող մեզ վախեցնել, փախավ-գնաց…

Քաղաքացիք շատ ուրախացան, որ վերջապես ազատվեցին դերվիշի տալիք երևակայական սովից ու մահից, և ամենքը միաբերան գոչեցին. «Կեցցե՜ ջուլհակը»։

Շահ-Աբասը, որ շատ արհեստասեր թագավոր էր, գովեց ջուլհակին և հետո հարցրեց.

— Ի՞նչ արիր իմ սագերին, լավ փետրեցի՞ր, թե՞ ոչ…

— Ո՛ղջ լինի թագավորը, այո՛, լա՜վ փետրեցի, ահա՛ նրանց փետուրները,— ասաց ջուլհակը և թագավորի առջևը դրավ մի պարկ ոսկի։

— Քե՛զ են արժանի այդ ոսկիքը,— ասաց թագավորը,— դու ավելի օգտակար գործադրություն կգտնես դրանց համար։ Մի այդքան էլ իմ գանձարանից ստացիր և մի մեծ գործարան բաց արա. թող ծաղկի քո արհեստը իմ երկրիս մեջ։ Այսուհետև իմ պալատի դռները միշտ բաց են քեզ համար, թող իմ հովանավորությունը լիուլի տարածվի քո իմաստուն ժառանգների և քո ազգի վրա։

Առաջադրանքներ Մարինայի կողմից 😊

1. Հորինիր այս հատվածին վերնագիր:

2. Ո՞րն է իմաստը սոխի և սխտորի այսպատմության մեջ:

3. Դուրս գրիր անծանոթ բառերը :

4. Դուրս գրիր հեքիատից 6 բառ և հորինիր բանաստեղծութնյուն :

Рубрика: Без рубрики

Մաթեմատիկա

7/6 < 5/3= 7/6 <10/6
2/3 > 1/2 = 4/6 >3/6
21/22 < 32/33 = 63/66 <64/66
15/17 < 21/20 = 300/340 < 357/340


2.Գրե՛ք այն բոլոր բնական թվերը, որոնք աստղանիշի փոխարեն տեղադրելու դեպքում կստացվի ճիշտ անհավասարություն

12, 11, 10, 9, 8, 7, 6, 5, 4, 3,2,1/5 < 13/5

1/5 < 2/5

4/7 >3/2,7

1>2, 3/4

3.Արդյո՞ք միշտ է անկանոն կոտորակը մեծ կանոնավոր կոտորակից: Բերեք մի քանի օրինակներ:

Այո մեծ են:

4.Գրե՛ք 7/10-ից մեծ այն բոլոր կոտորակները, որոնց համարիչը 7 է:

7/9, 7/8, 7/7, 7/6, 7/5, 7/4, 7/3, 7/2

6.Գրե՛ք 17/9-ից փոքր բոլոր այն կոտորակները, որոնց հայտարարը 9 է:

16/9, 15/9, 14/9, 13/9, 12/9, 11/9, 10/9, 9/9, 8/9, 7/9, 6/9, 5/9, 4/9, 3/9, 2/9, 1/9

7.Լրացրե՛ք աղյուսակը:

Գումարելի 3/8 5/24 37/81 61/72

Գումարելի 11/18 9/16 5/27 16/48

Գումար 71/72 37/48 52/81 29/144

Рубрика: Без рубрики

English A bigger hand is better!

The boy went up to the box of cherries. He put out his hand, and then took it back. He did not take any cherries.

“Don’t you like cherries?” the man asked.

“Yes, I do,” said the boy. The man took a big handful of Christmas herries and gave them to the boy.

“Thank you,” said the boy.

“Bobby,” said his mother on the way home, “why didn’t you take the cherries yourself?“Because the man’s hand was bigger than mine,” was the answer.

Рубрика: Без рубрики

Մաթեմատիկա 🙂

  1. Կոտորակները բերել ընդհանուր հայտարարի․
  • 3/4 և 5/6,
  • 13/38 և 17/26
  • 7/24 և 1/36,
  • 9/44 և 3/55
  1. Գումարե՛ք կոտորակները․
  • 7/12 + 9/14,
  • 24/27 + 17/18
  • 11/13 + 13/15
  • 9/32 + 5/24

 Կատարե՛ք բազմապատկումը․

  • 3/7 x 5/2
  • 8/3 x 9/4
  • 15/14 x 5/3
  • 12/17 x 31/27
  • 25/23 x 6/27
  • 5/2 x 7/8 + ¾ x 9/5
  • 11/2 x 13/12 + 5/4 x 3/2
  • 35/4 x 79/15 – 21/3 x 5/4
Рубрика: Պատմություններ

Սբ. Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Այդ աղջիկը, որը նվագում էր սրինգ, մտածում էր իր մասին, ոչ թե ուրիշ մարդկանց մասին։ Երբ մարդիկ սկսեցին նրան պատմել իրականությունը նա չէր ուզում այլևս նվագել սրինգ, որովհետև նա չէր լսում ինքն իրեն և երբ սրինգը ասաց, որ կա երկու աշխարհ, որը պետք է նա ընտրեր, Սբ․ Ծնունդին, նա սկսեց մտածել դրա մասին: Երբ եկավ Սբ. Ծնունդը նա կանգնեց աթոռին և ասաց, որ կնվագի մարդկանց համար, այդպես մենք հասկացանք, որ նա ընտրեց երկրորդ աշխհարը, որ նա ոչ մեկին չի լսելու և տանջվելու է նվագելով։

Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին: Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում:

Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
 

— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, — հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, — տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրիր, — ասաց սրինգը, — դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո, — ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ, որքան լուրջ է այդ ամենը, — ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
 

Մի քանի օր անց եկավ Սբ. Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
 

— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
 

Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

Рубрика: Без рубрики

Մաթեմատիկա

Գումարե՛ք կոտորակները

8/35+9/35= 17/35

4/15+8/15+3/15=15/15

36/127+9/127= 45/127

½+1/4=

7/8+5/18

5/24+41/36=

7/32+5/28=

3/2+1/18+1/9=

19/15+6/5+13/30=

8/7+5/4+11/14=

7/3+1/6+5/24=

2․ ABCDE հնգանկյան մեջ

AB=BC=5/12 սմ

CD=DE=8/9 սմ

EA=11/18 սմ

Գտեք հնգանկյան պարագիծը։

3․ Պետք էր վերանորոգել 900մ երկարությամբ մի ճանապարհ։ Առաջին մի քանի օրում վերանորոգված ճանապարհահատվածի երկարությունը 180 մ էր։ Աշխատանքի ո՞ր մասն էր կատարված, և ո՞ր մասն էր մնացել կատարելու։

Տնային առաջադրանքներ

1․ Գումարե՛ք կոտորակները

14/7+85/7= 99/7

38/93+16/93+105/93= 159/93

34/100+116/100= 150/100

1/3+1/4=

11/12+3/18=

9/16+81/24=

19/36+4/32=

5/6+2/9=

7/20+11/15=

31/28+5/21=

41/42+37/18=

7/6+5/4+17/18=

4/5+11/45+7/60=

2․ Քանի՞ վայրկյան են

1/3 րոպեն

1/5 ժամը

1/8 օրը

3․ Հեծանվորդի արագությունը մեքենայի արագության 1/3-ն է։ Որքա՞ն է մեքենայի արագությունը, եթե հեծանվորդը 50կմ ճանապարհն անցնում է 2 ժամում։

Рубрика: Բնագիտություն

Բնագիտություն

Հարցեր և առաջադրանքներ

Ի՞նչ է կլիման:

Կլիման տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնու­թյունն է:

Կլիման ձևավորող ի՞նչ գործոններ գիտեք:

Աշխարհագրական լայնությունը, տե­ղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները, ծովային հոսանքները և այլն:

Ձեր բնակավայրի կլիման ձևավորող ո՞ր գործոնն է գլխավորը։

Աշխարհագրական լայնությունը:

Թվարկեք կլիմայի հիմնական տիպերը: Ո՞ր կլիմայի տիպն է բնո­րոշ ձեր բնակավայրին:

Ցամաքային կլիման է մեր բնակավայրին բնորոշ:

Հինական տպեր

Ծովային կլիման,ցամաքային կլիման, մուսսոնային կլիման, միջերկրածովային կլիմա:

Ինչո՞վ է ծովային կլիման տարբերվում ցամաքայինից:

Ցամաքայինում շատ անձրև չի գալիս, իսկ ծովայինում շատ է գալիս: Ցամաքային կլիման ցամաքներից է առաջացել ինչպես մեր հանրապետությունը, իսկ ծովային կլիման առաջացել է ծովերից և օվկիանոսներից:

Ինչո՞վ է մուսսոնային կլիման տարբերվում միջերկրածովայինից:

Մուսսոնայինում  ցուրտ ու չոր ձմեռներ և տաք ու խոնավ ամառներ են, իսկ միջերկրածովայինում ձմեռր մեղմ է ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ: Մուսսայիինի պատճառը մուսսոնային քամին է, իսկ միջերկրածովայինի պատճառը միջերկրական ծովի առափնյա շրջանն է:

Реклама

about:blank

Рубрика: Без рубрики, Մայրենի լեզու

Ղազարոս Աղայան. Վաճառականի խիղճը

Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.

― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։

― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։

― Քանի՞ տարով կվերցնեք։

― Տասը տարով։

― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։

― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։

Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ տարուց հետո։

Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս՝ այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց մոտ, չի հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ, չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է գերադասում։

Հինգ տարին որ լրանում է՝ գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «Հայրդ մերձիմահ հիվանդ է, քո հաշիվներդ տիրոջդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա՝ չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է տիրոջդ խղճին, որքան կտա՝ կվերցնես, շատ թե քիչ»։

Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է տիրոջ մոտ և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ վերջացրու և ե՛կ»։

Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։

Գործակատարը վրդովվում է, թե՝ պարո՛ն, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև՝ Աստված, ներքև՝ դուք, հայրս մերձիմահ հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվե՛ք գնամ։

— Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։🤣🤣

Այդ ժամանակներում այդ քաղաքում մի այսպիսի սովորություն է լինում։ Եթե մեկը մեռնելիս է լինում, բարեկամներին ոչ թե մեռելի տերն է հայտնելիս լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է թաղեն, այլ՝ ծխատեր քահանային հայտնելիս են լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է հայտնի բարեկամներին, համքարներին, և ամեն մի ծախս պետք է քահանան անի և վերջումը հաշիվ ներկայացնի։

Գյուղացու որդին տեսնում է, որ իր տերը խիղճ չունի և իր խոսքի տերը չէ, մտածում է, թե՝ երբ որ մի մարդ խիղճ չունի, նա մեռածի հաշվում է, և ինքը կարող է գնալ քահանային հայտնել, թե՝ իր տերը մեռած է։

* * *Մյուս առավոտը գործակատարը վաղ գնում է եկեղեցի։ Առավոտյան ժամերգությունը վերջանալուց հետո դիմում է քահանային, թե՝ տերս վախճանվել է, պետք է բարեկամներին, համքարներին հայտնեք և թաղման ծախսերի պատրաստությունները տեսնեք։

Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ երեկոյան գան վաճառականի տունը՝ հոգեհանգստին ներկա լինելու։

Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և ի՜նչ է տեսնում՝ վաճառականը պատշգամբում նստած թեյ է խմում։

— Օրհնյա՛լ տեր, էս ո՞ր խաչից էր, որ դուք մեզ մոտ եք եկել, չէ՞ որ դուք տարեկան երկու անգամ եք գալիս։

— Աստված օրհնեսցե, որդի՛, անցնում էի ձեր տան մոտով, ուզեցի ձեզ այցելել և ձեր առողջությունը հարցնել։

Վերջապես խոսում են դեսից-դենից և տեսնում են՝ բակի մեջը վեց հոգի եկան և, տեսնելով վաճառականին քահանայի հետ խոսելիս, ետ են դառնում դեպի փողոց, հինգ րոպեից հետո գալիս են տասներկու հոգի և, տեսնելով վաճառականին և քահանային, դարձյալ փողոց են գնում։ Տասը րոպեից հետո գալիս են տասնութ հոգի և կրկին ետ են դառնում։ Տասնհինգ րոպեից հետո գալիս են քսանըչորս հոգի և դարձյալ ետ են դառնում։
Այս վաճառականը քիչ է մնում թե խելագարվի։

― Սա ի՞նչ բան է.― կանչում է ծառային, թե՝ գնա այն մարդկանցից մի քանիսին կանչիր։ Գալիս են հինգ-վեց հոգի։

― Ինչի՞ համար եք եկել և գնում։

― Մեզ ասացին, որ դուք մեռել եք, եկել ենք հոգոցի վրա։

Քահանան տեղը կանգնում է և ասում.

― Ես էլ հենց դրա համար եմ եկել։

Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ ու հայտնում գործի եղելությունը և ասում, որ իր գործակատարն ուզում էր իրան սաղ-սաղ թաղել, խնդրում է մի դատաստան։

Կանչում են գործակատարին։

Գալիս է գործակատարը։

Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, թե ինչպես իր հայրը իրան աշակերտ է տվել վաճառականի մոտ և վարձատրության մասին թողել է վաճառականի խղճին։

Թագավորին պատմում է տղան, թե՝ քանի որ էս տերը խիղճ չունի, ինձ համար մեռածի հաշվում է, և ես դիմեցի այդ միջոցին։

Կանչում է թագավորը դահիճներին, թե՝ այս տղային տարեք կախեցեք։🙂🤣

Դահիճները տանում են կախելու։

Թագավորը հարցնում է վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու ոչինչ չունե՞ս։

― Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,― ասում է վաճառականը։

Երկրորդ անգամ հարցնում է թագավորը վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս։

― Ո՛չ, ոչինչ չունեմ ասելու, թող տանեն կախելու։

Երրորդ անգամ հարցնում է թագավորը և միևնույն պատասխանն է ստանում, թե՝ թող կախեն։

Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտ, թե՝ ե՛տ բերեք տղային, մի՛ք կախիլ։

Թագավորը հրամայում է դահիճներին, թե՝ վաճառականի՛ն տարեք կախելու։

Դահիճները տանում են վաճառականին կախելու։

Թագավորը հարցնում է տղային, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս տիրոջդ վրա։

Տղան ձայն չի հանում։

Երկրորդ անգամ ասում է տղային, բայց դարձյալ պատասխան չկա։

Երրորդ անգամ հարցնում է տղային, թե՝ պատասխա՛ն տուր, խո էլ ոչինչ չունե՞ս ասելու։

Տղան լացակումած ասում է.

― Տե՛ր արքա, ես խղճում եմ նրա զավակներին, ես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա որդիքը պետք է լացեն, որ իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։

Թագավորը կանչում է դահիճներին, թե՝ թողե՛ք վաճառականին, էլ մի՛ կախեք։

Թագավորը կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնում, թե այս վաճառականը որքան որ կարողություն ունի՝ կիսեցեք և կեսը տվեք իր գործակատարին։

Այդպիսով, վաճառականի կարողության կեսը տալիս են իր գործակատարին և վերջ տալիս վաճառականի գանգատին։

Հարցեր և առաջադրանքներ՝

Բառարան՝

Սովդաքար — վաճառական
Համքար — արհեստակից
Հոգոց — հոգեհանգստյան արարողություն

Գրավոր աշխատանք

  1. Քեզ անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Թվարկի՛ր հերոսներին և բնութագրի՛ր նրանց մեկ դիպուկ բառով:
  3. Վաճառական- անխիղճ, անարդար
  4. գարծակատար- ազնիվ, բարի
  5. Փորձի՛ր ապացուցել, որ թագավորը՝

ա. խելացի ու հնարամիտ էր
բ.  արդարադատ էր
գ.  բարի էր:

4. Մեղադրի՛ր վաճառականին:
Արդարացրո՛ւ վաճառականին:

5. Մեղադրի՛ր գործակատարին :
Արդարացրո՛ւ գործակատարին:

Рубрика: Без рубрики, Անգլերեն

Engish

  1. My house is (biger, the biggest) than yours.
  2. This flower is (the most beautiful, more beautiful) than that one.
  3. This is the (interesting, the most interesting) book I have ever read.
  4. Non-smokers usually live (longer, the longest) than smokers.
  5. Which is the (more dangerous, the most dangerous) animal in the world?
  6. A holiday by the sea is (good, better, the best) than a holiday in the mountains.
  7. It is strange but often a coke is (more expensive, the most expensive) than a beer.
  8. Who is the (richer, the richest) woman on earth?
  9. The weather this summer is even (bad, worse, the worst) than last summer.
  10. He was the (cleverer, the cleverest) thief of all.
Рубрика: Без рубрики

Թեմա՝ Թվաբանական գործողությունները խառը թվերով

Թվաբանական գործողությունները խառը թվերով

  1. Կատարե՛ք հաշվումները՝ կիրառելով խառը թվերով թվաբանական գործողությունների ընդհանուր կանոնը
    • 3 ամբողջ 7/8 + 5 ամբողջ ¾ 8ամբ.13/8=9ամբ 5/8
    • 2 ամբողջ 5/9 + 11 ամբողջ 2/3 = 14 2/9
    • 9 ամբողջ 2/5 – 8 ամբողջ ¼ = 1 3/20
    • 6 ամբողջ 7/8 – 1 ամբողջ 1/5 = 5 27/40
  2. Կատարե՛ք գործողությունները խառը թվերով թվաբանական գործողությունների ընդհանուր կանոնով.
    • 25 ամբողջ 4/7 + 31 ամբողջ 5/14 = 56 13/14
    • 37 ամբողջ 9/25 + 82 ամբողջ 7/20 = 119 71/100
    • 23 ամբողջ 3/13 – 15 ամբողջ 25/26 = 7 7/29
    • 45 ամբողջ 9/10 – 36 ամբողջ 9/10
  3. Կատարե՛ք խառը թվերի գումարում առավել հարմար եղանակով.
    • 37 ամբողջ 8/9 + 41 ամբողջ 5/6
    • 66 ամբողջ 13/24 + 72 ամբողջ 11/28
    • 45 ամբողջ 7/12 + 63 ամբողջ 23/36
    • 124 ամբողջ ½ + 328 ամբողջ ¾
  4. Կատարե՛ք խառը թվերի հանում առավել հարմար եղանակով.
    • 8 ամբողջ 9/10 — 6 ամբողջ 2/5
    • 4 ամբողջ 5/11 — 2 ամբողջ 3/10
    • 12 ամբողջ 25/36 – 9 ամբողջ 7/24
    • 14 ամբողջ 7/12 – 6 ամբողջ 5/6
  5. Երեք խառը թվերից առաջինը 8 ամբողջ 1/3 է: Եկրորդ թիվը 5 ամբողջ 5/6-ով մեծ է առաջինից, իսկ երրոդը 3 ամբողջ 1/4 –ով մեծ է երկրորդից: Գտե՛ք այդ թվերի գումարը:
  6. Եռանկյան կողմերի չափան արդյունքներն են՝ 3 ամբողջ 2/5 սմ, 4 ամբողջ 7/9 սմ և 5 ամբողջ 1/3 սմ: Ստուգե՛ք, որ եռնակյան ցանկացած երկու կողմերի երկարությունների գումարը մեծ է երրոդ կողմի երկարությունից:
  7. Հաշվե՛ք