Рубрика: Մայրենի-6, Իմ գրադարանը

Իմ ուսումնական աշունը «Մայրենի»

  • Բլոգումդ բացի՛ր «Իմ գրադարանը» բաժինը և կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս նշի՛ր այս բաժինը:
  • Ի՞նչ ստեղծագործություն ես կարդում այս շաբաթ (վերնագիրը, հեղինակի անունը):
  • «Թոմ Սոյերի արկածները» Մարկ Տվեն:
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
  • Իմ ամենասիրած, արտահայտությունն է «Գրողը տանի»:
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
  • Թոմ- Խորամանկ, խելացի, ճկուն:
  • Մորաքույու- Խիստ, պահանջկոտ:
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ ստեղծագործության մասին:
  • Ինձ այն շատ է դուր գալիս, որովհետև հերոսը շատ ծիծաղելու է և հետաքրքիր:

Պատմի՛ր նաև քո աշնանային հանգստի մասին: Որտեղ էլ լինես, պատմի՛ր քո գտնվելու վայրի մասին, լուսանկարի՛ր աշնանային գեղեցիկ տեսարաններ։

Ես իմ եղբորս հետ գնացել էինք Դիլիջան, այնտեղ շատ գեղեցիկ էր, որ կողմ նայում էիր գույնզգույն անտառեր: Ես քայլում էի և հավաքում տերևներ:

Պատմի՛ր տեսածդ ֆիլմերի մասին: Ի՞նչ ֆիլմեր ես դիտել այս շաբաթվա ընթացքում:

Ես դիտել եմ Կոկո ֆիլմը: Այդ ֆիլմը մի փոքր հուզիչ էր, բայց շատ շատ հետաքրքի նույնիսկ լինում էին ծիծաղելու մասեր:

  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
  • Երբ Կոկոն հայտնվեց երկնային կյանքում 😩😅
  • Առանձնացրո՛ւ կերպարներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
  • (Այնտեղ նրանք շատ են կասեմ միայն գլխավորին)
  • Կոկո- Խելացի, ծիծաղելի, բարի, խորամանկ:
  • Գրի՛ր կարծիք ֆիլմի մասին
  • Ֆիլմը ես շատ հավանեցի, որովհետև այն սովորեցնող էր, երաժշտական, ծիծաղելի, հետաքրքիր և շատ գեղեցիկ նկարած :
Рубрика: Իմ գրադարանը

Վիլյամ Սարոյան

Վիլյամ Սարոյան ամերիկահայ գրող։ Ծնվել է Ֆրեզնոյում (ԱՄՆ, Կալիֆոռնիա)` Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում։ Գրողի ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերի ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը։ 4 տարեկանում զրկվել է հորից, որոշ ժամանակ ապրել է որբանոցում: Այնուհետև մայրը որդուն հանել է որբանոցից, կրթության տվել: Ընտանիքի հոգսն ստիպել է պատանուն թողնել դպրոցը և փողոցներում լրագիր վաճառել, ապա դարձել է հեռագրատան ցրիչ: Աշխատանքը, սակայն, նրան չի խանգարել զբաղվել ընթերցանությամբ, ստեղծագործել է, գրել փոքրիկ պատմվածքներ:

Ես կարդացել եմ հետևյալ առակները՝ «Նապաստակն ու առյուծը», <<Վիրավոր առյուծն ու կրիան>>, նաև այս պատմվածքը “Առաջին օրը դպրոցում”:

«Նապաստակն ու առյուծը» և <<Վիրավոր առյուծն ու կրիան>> առակների խորհուրդը այն է, որ յուրաքանչյուր մարդ կամ կենդանի պետք է հասկանա, իր հնարավորությունները, թույլ և ուժեղ կողմերը ու կարողանա ճիշտ օգտագործել:

Ես խորհուրդ եմ տալիս իմ ընկերներիս կարդալ Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունները, քանի որ շատ հետաքրքիր են, միշտ ինչ-որ բան սովորեցնում են ու գրված են պարզ լեզվով:

Рубрика: Իմ գրադարանը

Անագե տոկուն զինվորիկը

Հանս Քրիստիան Անդերսենը ծնվել է 1805 թվականի ապրիլի 2-ին Ֆյուն կղզում գտնվող Օդենսե քաղաքում։ Անդերսենի հայրը՝ Հանս Անդերսենը (1782-1816), եղել է աղքատ կոշկակար, մայրը՝ Աննա Մարի Անդերսդատերը (1775-1883), լվացարարուհի էր աղքատ ընտանիքից. վերջինս մանուկ հասակում ստիպված է եղել մուրացկանություն անել, իսկ մահվանից հետո թաղվել է աղքատների գերեզմանատանը։

Անագե տոկուն զինվորիկը ( դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթը, ներառված է «Հեքիաթներ, որ պատմվել են երեխաներին» հեղինակային ժողովածուում։ Առաջին անգամ հրատարակվել է 1838 թվականի հոկտեմբերի 2-ին[1]։ Հեքիաթը հանրահայտ է աշխարհի բազմաթիվ երկրներում։

Մի տղայի ծննդյան օրը նվիրում են անագե 25 զինվորիկներ, որոնցից մեկը մի ոտք ուներ․ ամենավերջում նրան էին ձուլել, երկրորդ ոտքի համար անագը չէր բավականացրել։ Գիշերը խաղալիքները կենդանանում են և սկսում ապրել իրենց կյանքով։ Բայց ահնպես է լինում, որ զինվորիկը կորում է և երկար ճանապարհ անցնելուց հետո վերադառնում է տուն: Նրան նորից տանում են մանկական սենյակ։ Ինչ-որ տղա խեղճին նետում է վառարանի մեջ։ Քամին պարուհուն նետում է այնտեղ՝ ուղիղ անագե զինվորիկի մոտ։ Պարուհին այրվում է, իսկ զինվորիկը՝ հալվում: