Рубрика: Իմ գրադարանը

Վիլյամ Սարոյան

Վիլյամ Սարոյան ամերիկահայ գրող։ Ծնվել է Ֆրեզնոյում (ԱՄՆ, Կալիֆոռնիա)` Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում։ Գրողի ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերի ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը։ 4 տարեկանում զրկվել է հորից, որոշ ժամանակ ապրել է որբանոցում: Այնուհետև մայրը որդուն հանել է որբանոցից, կրթության տվել: Ընտանիքի հոգսն ստիպել է պատանուն թողնել դպրոցը և փողոցներում լրագիր վաճառել, ապա դարձել է հեռագրատան ցրիչ: Աշխատանքը, սակայն, նրան չի խանգարել զբաղվել ընթերցանությամբ, ստեղծագործել է, գրել փոքրիկ պատմվածքներ:

Ես կարդացել եմ հետևյալ առակները՝ «Նապաստակն ու առյուծը», <<Վիրավոր առյուծն ու կրիան>>, նաև այս պատմվածքը “Առաջին օրը դպրոցում”:

«Նապաստակն ու առյուծը» և <<Վիրավոր առյուծն ու կրիան>> առակների խորհուրդը այն է, որ յուրաքանչյուր մարդ կամ կենդանի պետք է հասկանա, իր հնարավորությունները, թույլ և ուժեղ կողմերը ու կարողանա ճիշտ օգտագործել:

Ես խորհուրդ եմ տալիս իմ ընկերներիս կարդալ Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունները, քանի որ շատ հետաքրքիր են, միշտ ինչ-որ բան սովորեցնում են ու գրված են պարզ լեզվով:

Автор:

Բարև ձեզ։ Ես Մարինա Վարդապետյա եմ, ես 12 տարեկան եմ 7-2 դասարանից: Ես զբաղում եմ մեծ թեննիսով, նկարում, սիրում եմ կարդալ և ստեղծագործել:

Оставьте комментарий