Рубрика: Без рубрики, Հեռավար ուսուցում, Մայրենի լեզու

Տարին ամփոփում ենք «Խոշորացույց»-ի հարցերով՝

Ի՞նչ կուզենայիր ունենալ 2022 թվին, որ պակասում էր 2021-ին: Ես շատ եմ սիրում ձմեռ և ափսոս, որ այս տարի դեռ ձյուն չի եկել: Շատ կուզենամ, որ նոր տարին սկսվի առատ ձնով :


2021 թվից ո՞ր օրը միշտ կմնա քո հիշողության մեջ և ինչու՞: Վատ բաներից իմ հիշողության մեջ կմնա երկրաշարժի օրը ,իսկ լավ օրերից մեր ճամբորդությունը դեպի Թիֆլիս :


Ո՞րն էր քո ամենամեծ ձեռքբերումը այս տարվա մինչև այս օրը: Ես սովորել եմ համակարգչային նոր հմտությունների , սկսել եմ ավելի լավ թեննիս խաղալ և շուտով կմասնակցեմ մրցույթի :


Ո՞րն էր քո ամենամեծ անհաջողությունը: Իմ ամենամեծ անհաջողությունը, որ իմ ոտքին ընկավ երկու մեծ խողովակ:


Ո՞րն էր քո գնած ամենալավ բանը: Նոր հեռախոս նաև իմ կուտակած գումարով գնել եմ մեծ լեգո:


Ու՞մ կուզեիր գովել: Ես կուզեմ գովել ծնողներիս :


Ի՞նչն է ամենաշատը քեզ ոգևորում: Ես ամենաշատը ոգևորվում եմ տիեզերքից և նկարչությունից:


Ի՞նչ կուզեիր ավելի շատ անել: Ես կուզեմ ավելի շատ ծովում լողալ:


Ի՞նչ կուզեիր ավելի քիչ անել: Կուզեի ավելի քիչ քնել:


Ո՞րն էր քո սիրելի հեռուստահաղորդումը: Ես շատ քիչ եմ դիտում հեռուստացույց և ոչ մի ալիք չեմ սիրում :


Ո՞րն էր քո կարդացած ամենալավ գիրքը: Իմ ամենալավ կարդացած գիրքը «Անագե զինվորիկը»:


Ո՞րն էր քո սիրելի ֆիլմը այս տարի: Ինձ շատ դուր եկավ « ՀՈգի» և «Ետի» ֆիլմերը:


Ի՞նչ էիր ուզում 2021-ին և ստացար: Ես շատ էի ուզում փիսիկ, բայց չստացա😭:


Ո՞րն է 2021թվականի քո լավագույն լուսանկարը, տեղադրիր այստեղ:

Լավագույնը չէ, բայց ուրախ 😂


Սեպտեմբերից առ այսօր ամենահետաքրքիր ուսումնական նախագիծը: Ռուսաց լեզվի հացի մասին նախագիծը:


Սեպտեմբերից առ այսօր ամենահետաքրքիր ուսումնական ճամփորդությունը: Ես սովորում եմ հեռակա և չեմ մասնակցել :

Автор:

Բարև ձեզ։ Ես Մարինա Վարդապետյա եմ, ես 12 տարեկան եմ 7-2 դասարանից: Ես զբաղում եմ մեծ թեննիսով, նկարում, սիրում եմ կարդալ և ստեղծագործել:

Оставьте комментарий