Рубрика: Հեռավար ուսուցում, Մայրենի լեզու

Մատենադարան

1.Հնում մարդիկ ինչի՞ վրա էին գրում: Հնում գրում էին մագաղաթի վրա:


2.Ինչի՞ց էին պատրաստում մագաղաթը: Գառան կամ ուլի կաշվից, որը հատուկ մշակում էին:


3.Մարդիկ առաջ ինչպե՞ս էին անվանում գրքերը, ինչո՞ւ: Գրքերը գրում էին ձեռքով: Այդ պատճառով էլ դրանք կոչվում են ձեռագիր մատյաններ:


4.Մատենադարանն ինչո՞ւ են անվանում նաև Ձեռագիր: Քանի որ գրքերը գրում էին ձեռքով:


5.Ո՞ւմ էին անվանում գրիչներ:Մարդիկ կային, որոնք տարբեր հեղինակների գրվածքներն արտագրում էին մագաղաթե թերթերի վրա: Նրանց անվանում էին գրիչներ:


6.Ո՞ւմ էին անվանում ծաղկողներ: Ովքեր ձեռագիրները զարդարում էին :


7.Ո՞ւմ անունով է Մատենադարանը, ինչո՞ւ: Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան:

Մեր տունը գտնվում է Մեսրոպ Մաշտոցի անվան պողոտայի վրա: Ես երեկ զբոսնելով մայրիկի հետ գնացի մատենադարան: Քանի որ ուշեր, այն փակ էր, բայց մենք լուսանկարներ արեցինք:

Այս տեղեկությունը իմացա ինտերնետից:

Սկիզբ առնելով Մեսրոպ Մաշտոցից, որ առաջին Մատենադարանի ստեղծողն է, մեր մատենագետների շնորհիվ վաղ միջնադարից մինչ նոր ժամանակաշրջաններ ստեղծվել են բազմաթիվ մատենադարաններ, որոնք ճյուղավորվել, ապա միավորվել են դարերի հոլովույթում, իբրև հավերժող արժեքներ՝ դիմակայելով բոլոր արհավիրքներին և իբրև բանական լույս առաջ տանելով մեր ժողովրդին։
Այսպես է ստեղծվել նաև Մաշտոցյան Մատենադարանը, որին մասնակցել են մեր մշակույթի ջահակիրները և բոլոր սերունդները, ողջ ժողովուրդն իբրև ոգեղեն միասնություն։ Այն մեր մեծ ժողովումի, հավաքականության, լինելության զորեղ բնազդի արդյունքն է, մեր հավիտենության գրավականը։
Մատենադարան, որ մեր ինքնությունն է, դրոշն է, զինանշանն է։ Նա, հիրավի, մի օրհներգ է, որ հնչում է հավերժորեն։

Автор:

Բարև ձեզ։ Ես Մարինա Վարդապետյա եմ, ես 12 տարեկան եմ 7-2 դասարանից: Ես զբաղում եմ մեծ թեննիսով, նկարում, սիրում եմ կարդալ և ստեղծագործել:

Оставьте комментарий