Рубрика: Հեռավար ուսուցում, Անհատական ուսումնական պլան

Իմ անհատական ուսուցման պլանը

                 <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր, Արևելյան դպրոց 3-2

2020-2021 ուսումնական տարի, 4-5-րդ դասարան

  • Ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոցում։
  • Դասարանում սովորողների թիվը 20-25 է:
  • Սովորողի ընտրությամբ գործունեությունը կազմակերպվում է 12-15 հոգանոց խմբերով:dproc
  • Ուսումնական տարին կազմված է չորս շրջանից: Երկրորդ և չորրորդ շրջանները կազմակերպվում են որպես ուսումնական- ստուգատեսային ճամբարներ:
  • Ուսումնական պլանը կազմված է ընդհանուր և մեր ընտրությամբ առարկաներից նաև հնարավոր է երկրորդ շրջանում այն փոխել։
  • Ուսումնական շաբաթը 5-օրյա է։ Շաբաթ օրերին կարող են կազմակերպվել լրացուցիչ կրթության պարապմունքներ, հայրենագիտական, ուսումնական ճամփորդություններ, ուսումնական- հասարակական նախագծեր:
  • Դպրոց գնում ենք անհատական նեթբուք-նոթբուք-պլանշետով: Ծրագիրը դպրոցում ապահովում է անլար համացանցից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու հնարավորություն:
  • Դպրոցում ուսումնական գործընթացը կազմակերպվում է առկա և հեռավար ուսուցմամբ:
  • Ուսումնական պարապմունքները, կազմակերպվում են նաև բացօթյա՝ օրինակ տաք եղանակին օգտվում ենք լողավազանից։baseyn
  • Ուսումնական օրը սկսում ենք ժամը 09:00-ին,  15 րոպե տևողությամբ ընդհանուր պարապմունքով:
  • Այս տարի էլ ամեն շաբաթ անցնելու ենք «Մայրենի» (5 ժամ), «Անգլերեն» (2 ժամ), «Ռուսերեն» (2 ժամ), «Մաթեմատիկա» (4 ժամ), «Երաժշտություն, պար» (2 ժամ), «Տեխնոլոգիա» (2 ժամ), Ֆիզկուլտուրա» (3 ժամ)։ Նոր առարկաներ ևս անցնելու ենք «Բնագիտություն» (2 ժամ), «Հայրենագիտություն» (2 ժամ)։
  • Ինչպես որ հիմա, այդպես էլ մյուս ուսումնական տարի, ես գրեթե ամեն օր վարելու եմ իմ ուսումնական բլոգը, էլեկտրոնային հասցեն և իհարկե օգտվելու համացանցից:
  • Չորրորդ դասարանում մենք գնահատվելու ենք 10 միավորանոց համակարգով։
  • Տարեվերջում անցկացվելու են ուսումնական աշխատանքի արդյունքների ուսումնասիրություններ:

Автор:

Բարև ձեզ։ Ես Մարինա Վարդապետյա եմ, ես 12 տարեկան եմ 7-2 դասարանից: Ես զբաղում եմ մեծ թեննիսով, նկարում, սիրում եմ կարդալ և ստեղծագործել:

Оставьте комментарий